Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է 5 անձ՝ ահաբեկչության կասկածանքով

15 Ապրիլ, 2016 16:47
Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է 5 անձ՝ ահաբեկչության կասկածանքով

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը  ձերբակալել է 5 անձի՝ ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով։ РИА Новости ործակալության փոխանցմամբ՝ ձերբակալություններն իրականացվել են  Բելգիայի եւ Ֆրանսիայի իրավապահների կողմից քննվող քրեական գործի շրջանակներում։

Ապրիլի 4-ի երեկոյան՝ Բիրմինգեմում ձերբակալվել է 3 տղամարդ՝ 29, 40 եւ 50 տարեկան,  29-ամյա մի կին, եւս մեկ երիտասարդ ձերբակալվել է   Գաթվիկ օդանավակայանում։ «Ձերբակալությունները տեղի են ունեցել ծրագրավորված եւ իրականացվել հատուկ ծառայությունների մասնակցությամբ»,- նշվում է Բեծ Բրիտանիայի տարածած մամուլի հաղորդագրության մեջ՝ նշելով, որ որեւէ հասարակական վտանգ գոյություն չունի։ «Տեղեկություններ չկան նաեւ Մեծ Բրիտանիայում հնարավոր ահաբեկչական ակտերի մասին»,- հավաստիացնում են իրավապահները։ 

 

Լրահոս

Դիտել ավելին