Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ստորագրվել է հայ-հելենական հուշագիր

15 Ապրիլ, 2016 15:08
ԱՄՆ-ում ստորագրվել է հայ-հելենական հուշագիր

Հայ դատի ԱՄՆ արևելյան շրջանի հանձնախումբըխորհրդատվություններ է անցկացրել ԱՄՆ հելլենական խմբերի` «Հելլենիկ-ամերիկյան առաջնորդության խորհրդի» (HALC), Կիպրացի ամերիկյան կազմակերպությունների ֆեդերացիայի և «Արդարություն Կիպրոսի համար» միջազգային համակարգող խորհրդի (PSEKA) հետ :

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, խորհրդատվությունների արդյունքում ընդունվել է «Փոխըմբռնման և համագործակցության հուշագիր»:

Հուշագիրն ընդգծում է համատեղ խորհրդատվական և հանրային կրթական նախաձեռնությունների իրականացում` ներառյալ 1915-1923 թվականներին հայերի, հույների և ասորիների ցեղասպանության համար Թուրքիայից արդարություն պահանջելը, Կիպրոսի արդար և տևական վերամիավորումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշումը, դադարեցնել Թուրքիայի կողմից Հայաստանի և Կիպրոսի նկատմամբ կիրառվող տնտեսական շրջափակումը և Թուրքիայում ու Ադրբեջանում կրողնական և էթնիկ փոքրամասնություների իրավունքների պահպանումը:

Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն, ով ևս մասնակցել է արարողությանը, հայտնել է Կիպրոսի կառավարության՝ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները խորացնելու պատրաստակամության մասին: 2016 թվականի սեպտեմբերին նախատեսվում է Կիպրոսի և Հայաստանի միջև ստորագրել հուշագիր սփյուռքի խնդիրների շուրջ համագործակցելու վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին