Կարևոր իրադարձություններ

Արցախում զոհվածների ընտանիքների համար կստեղծվի կայուն եկամտի աղբյուր

15 Ապրիլ, 2016 11:18
Արցախում զոհվածների ընտանիքների համար կստեղծվի կայուն եկամտի աղբյուր

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարեց մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և կառավարությունը ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով ֆինանսավորման աղբյուրները:

«Պարոն Մինասյան, ժամկետը կճշտեք, մեզ կտեղեկացնեք, հնարավորինս սեղմ ժամկետում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 4-օրյա պատերազմական գործողությունների ժամանակ և դրանից հետո հայկական կողմն ունի 94 զոհ:

 

Լրահոս

Դիտել ավելին