Կարևոր իրադարձություններ

Կենտրոնական կլինիկական հոսպիտալում բուժում ստացող 39 զինծառայողից ծայրահեղ ծանր է 3-ի վիճակը

14 Ապրիլ, 2016 17:40
Կենտրոնական կլինիկական հոսպիտալում բուժում ստացող 39 զինծառայողից ծայրահեղ ծանր է 3-ի վիճակը

Կենտրոնական կլինիկական հոսպիտալում այս պահին բուժում է ստանում 39 զինծառայող, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել, իսկ 3 զինծառայողների վիճակը ծանր է.  Ազատության ուղիղ եթերում ասաց հոսպիտալի բժիշկ Արմեն Հովսեփյանը: 


Ըստ նրա՝ 6 ծանր և ծայրահեղ ծանր զինծառայողները վերակենդանացման բաժանմունքում են, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: 


Արմեն Հովսեփյանը նշեց, որ ծայրահեղ ծանր զինվորականները հոսպիտալ են տեղափոխվել պոլիտրավմաներով: «Այսինքն՝ մի քանի տեսակի վնասվածքների համադրություն է իրենց մոտ»,-ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին