Կարևոր իրադարձություններ

ԻՊ-ը այժմ էլ փորձում է ներթափանցել Աֆղանստան

14 Ապրիլ, 2016 12:17
Հեղինակ՝ Նաիրի Բադալյան
ԻՊ-ը այժմ էլ փորձում է ներթափանցել Աֆղանստան

ԻՍԻՍ-հիմա էլ փորձում է ներթափանցել Աֆղանստան, որտեղ ուժեղ է Թալիբանի ներկայությունը ու պատահական չէ, որ շատ տեղերում նրանց զինյալները ոչ միայն կառավարության զորքերի, այլև իրար դեմ են կատաղի կռվում։
Այսօր հեռուստատեսությամբ մի թալիբան հրամանատարի «ճշտով ռազբիրատն» աչքովս ընկավ, թե որ երկու հիմնական հարցերն են, որ իրեն իր ջոկատի հետ ստիպում են կռվել ԻՍԻՍ-ի դեմ.
1. ԻՍԻՍ-ը որ մարդկանց գլխատում է, մարմինները մուսուլմանական կանոնով չի թաղում։ Դա իր մուսուլմանական «ճշտով» սխալ է,
2. ԻՍԻՍ-որ մեկի սպանում կամ գլխատում է, նրա կնոջը չի փոխանցում սպանվածի եղբորը կամ հարազատին, այլ տանում է իր զինվորներին հարճ։ Իր մուսուլմանական «ճշտով» դա էլ է սխալ։
Մի խոսքով՝ իրենց պատերազմը «խիստ գաղափարհական» է

Հ.Գ. մարդ գլխատելու կամ սպանելու «օրինականությունը» չի վիճարկվում։ Այդպիսի «մանրուքներ» «մուսուլմանական ճիշտը» չի քննարկում

 

Լրահոս

Դիտել ավելին