Կարևոր իրադարձություններ

ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը

13 Ապրիլ, 2016 20:57
ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը

Ապրիլի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

 

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը, մտքեր են փոխանակել առկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է արվել միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերին:


Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը, այդ առումով կարևորվել է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության իրագործումը։


Անդրադարձ է արվել Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների համագործակցությանն առնչվող հարցերի։

 

Լրահոս

Դիտել ավելին