Կարևոր իրադարձություններ

Շվեդահայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ երկրում հայատյացության դրսևորումների և ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի

13 Ապրիլ, 2016 18:44
Շվեդահայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ երկրում հայատյացության դրսևորումների և ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի

Շվեդիայի հայ համայնքն ապրիլի 12-ին անցկացրել է բողոքի քայլարշավ Ստոկհոլմի կենտրոնական փողոցներով՝ իր զորակցությունը հայտնելով Արցախի ժողովրդին և հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։ Երթը հանգրվանել է Շվեդիայի խորհրդարանի դիմաց, որտեղ մասնակիցները բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ։ Հանրահավաքի մասնակիցների համար ընթերցվել է Շվեդիայի կառավարությանը փոխանցված նամակի տեքստը։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցի մասնակիցները նաև բողոք են ներկայացրեցին ապրիլի 9-ին թուրք-ադրբեջանական համայնքի ցույցի ժամանակ արտահայտված հայատյացության դրսևորումների դեմ՝ պահանջելով  խորհրդարանից և կառավարությունից դատապարտել նման հանցավոր հայտարարությունները։ Ցույցին մասնակցել են Շվեդիայի հայ համայնքի բոլոր կազմակերպությունների հարյուրավոր անդամներ։

 

Երթը և ցույցը լայն արձագանք են ստացել շվեդական մամուլում։ Այն ուղիղ եթեր է հեռարձակվել Շվեդիայի առաջատար TV4 հեռուստաընկերությունն օրվա ընթացքում ներկայացրել է նաև մասնագիտական քննարկումներ թուրք-ադրբեջանական համայնքի կողմից այլատյացության դրսևորումների, բռնության քարոզի եւ ատելության սերմանման վերաբերյալ՝ փոխկապակցելով դրանք Հայոց ցեղասպանության հիմնախնդրին և ԼՂ հակամարտությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին