Մրգային, բանջարեղենային և հատապտղային դիմակներ
Այս դիմակի պատրաստման համար ձեզ պետք կգա սերուցքային կարագ և այս ցուցակից միրգ կամ բանջարեղեն` խնձոր, բանան, դդում, կիվի, գազար, վարունգ: Բացառել պետք է միայն կիտրոնը. այն չորացնում է մաշկը:
Հարկավոր է սերուցքային կարագ` մեկ թեյի գդալի ½-ը և 1թեյի գդալ մանր քերած միրգ կամ բանջարեղեն: Այս ամենը խաառնում եք լավ, քսում շուրթերին 15 րոպեով: Մրգային, բանջարեղենային դիմակները հիանալի սնուցում, խոնավեցնում և փափկեցնում են շուրթերի մաշկը:
Մեղրով դիմակներ
Մեղրն իսկական հրաշք է շուրթերի համար: Այն շատ լավ փափկեցնում և սնուցում է շուրթերը: Կարելի է նույնիսկ առանց որևէ հավելման, միայն մեղր քսել շուրթերին: 10 րոպեից կարող եք լվանալ:
Որպեսզի մեղրն ավելի արդյունավետ լինի, այն խառնում են խոզի յուղի հետ` 2:1 չափաբաժնով: Այս խառնուրդը պահեք սառնարանում:
Կաթնաշոռով դիմակներ
Կաթնաշոռից ստացվում են սնուցող և փափկեցնող դիմակներ շուրթերի համար: Կես թեյի գդալ կաթնաշոռը խառնում ենք 1թեյի գդալ սերուցքի, կաթի կամ բուսական յուղի հետ: Դիմակը շուրթերին քսեք հաստ շերտով և թողեք այդպես 10-15 րոպե:
Վիտամինային դիմակներ
Այս դիմակը պատրաստելու համար պետք է գնել յուղային վիտամիններ A և E, որոնք վաճառվում են դեղատներում սրվակներով: Խառնեք դրանք շատ քիչ քանակությամբ մեղրի և նույն քանակի բուսական յուղի հետ: Քսեք դիմակը 15 րոպեով և լվացեք գոլ ջրով:
Դիմակից հետո…
Դիմակը լվանալուց հետո ձեր շուրթերը շատ զգայուն և նուրբ կլինեն: Պետք է անպայման սնուցող կրեմ քսել, հիգիենիկ շրթներկ կամ շուրթերի բալզամ: