Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն պետք է հստակեցնի ՌԴ-ից վարկով ՀՀ-ին մատակարարվող ռազմական տեխնիկայի անվանացանկը. որոշման նախագիծ

13 Ապրիլ, 2016 16:50
ՊՆ-ն պետք է հստակեցնի ՌԴ-ից վարկով ՀՀ-ին մատակարարվող ռազմական տեխնիկայի անվանացանկը. որոշման նախագիծ

 

Հիմնվելով դեռևս 2015թ-ի հունիսի 26-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վրա, կառավարությանը առաջիկայում կներկայացվի  հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու վերաբերյալ որոշում:


Ըստ այդմ՝ ՀՀ Պաշտպանության նախարարին կհանձնարարվի հստակեցնել ՀՀ-ին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ինչպես նաև ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝  արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:


Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահին մինչև 2016 թվականի ապրիլի 29-ը ՌԴ «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին