Կարևոր իրադարձություններ

Պատգամավորների մեծ մասը հանդես եկավ հայամետ դիրքորոշումներով՝ առաջարկելով խստացնել Ադրբեջանի հանդեպ ճնշումները

13 Ապրիլ, 2016 09:59
Պատգամավորների մեծ մասը հանդես եկավ հայամետ դիրքորոշումներով՝ առաջարկելով խստացնել Ադրբեջանի հանդեպ ճնշումները

Եվրոպական խորհրդարանն այսօր իր լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում կարևորեց, որ ԵԽԽՎ լիագումար նիստին խորհրդարանն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի խնդրին և նշեց, թե ապրիլյան այս գործողությունները հիշեցնում են, թե որքան վտանգավոր կարող են լինել ձգձգված հակամարտությունները:  




Անդրադառնալով ԼՂ հակամարտության ապրիլյան թեժացմանը նա հայտարարեց, թե «այդ աննախադեպ էսկալացիայից» առաջ իրենք զգուշացրել էին, որ ստատուս քվոն հնարավոր չէ պահել:

«Մեծածավալ բախումներից զերծ մնալու համար փոքր քայլ էր ընդամենը պակասում, ուստի մենք ավելացնում ենք մեր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Չափազանց մեծ տառապանք են մարդիկ կրել. հակամարտությունը շարունակում է վտանգ սպառնալ մեր հարևանությանը և խոչընդոտում է երկու երկրների և ողջ տարածաշրջանի զարգացմանը»,-ասաց նա՝ նշելով, որ հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է Եվրոպայի համար. այն խաչմերուկ է և մեծ ներուժ ունի, որը սակայն կասեցվում է անկայունության և պատերազմների պատճառով:  

Նա նշեց, որ իր վերջին երկու այցերը Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներ հստակորեն ուրվագծել են իր համար, որ լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում և ոչ մի լավ տեղ չի կարող հասցնել:

Մոգերինին ասաց, որ այս էսկալացիայի պատճառով մեծաթիվ մարդիկ են զոհվել, այդ թվում նաև՝ քաղաքացիական բնակչությունից:  

«Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի հայտարարությունից պարզ է դառնում, որ լուրջ վտանգներ կան, եթե իրավիճակը արագորեն չհանդարտեցվի: Ապրիլի 2-ին կոչ եմ արել դադարեցնել կրակը և պահպանել հրադադարը, զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են էսկալացիայի հանգեցնել: Վերահաստատել եմ օժանդակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին որպես հակամարտության, կարգավորման համաձայնեցված ձևաչափին»,-ասաց նա և նշեց, թե բացի այն, որ կառուցողական զրույցներ է ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, նաև իրենց  հատուկ ներկայացուցիչը հենց այս շաբաթ կայցելի տարածաշրջան:  

ԵՄ նոր գերագույն հանձնակատարը նշեց, թե էսկալացիան էլ ավելի պարզորոշ է դարձնում, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: 




ԼՂՀ ճանաչումը կլինի հակամարտության միակ լուծումն այս դեպքում. ԵԽ պատգամավոր Ֆրենկ Էնգել 

Եվրախորհրդարանի անդամ Ֆրենկ Էնգելը, դիմելով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ասաց, որ ԼՂ ստատուս քվոն կավելացնի բռնության ծավալը:

«Հատկապես մեկ պատճառով, որովհետև Ադրբեջանն այսօր մնում է ագրեսոր, ինչպես ագրեսոր էր 24 տարի առաջ: Նա շարունակել է խախտել հրադադարը ավելի փոքր մասշտաբով և շատ երկար ժամանակով և դա անում է, որովհետև համոզված է, որ բոլոր հայերն այդ տարածաշրջանում պետք է անհետանան»,-ասաց նա և հավելեց, թե այդ պատճառով էլ Մինսկի խմբի համանախագահների որևէ առաջարկ չի ընդունում և չի ուզում որևէ փոխզիջման գնալ:

«Ինչպես հայերը չեն ուզում այլևս փոխզիջում անել մի երկրի, որը հերոսացնում է Ռամիլ Սաֆարովին, դաժան մարդասպանին, ով վերադարձվում է այդ երկրին, և որը չպետք է տեղի ունենար: Միակ բանը, որ այս դեպքում պետք է տեղի ունենա, ԼՂՀ ճանաչումը կլինի»,-ասաց նա:


Չսատարել ՀՀ-ին և Ղարաբաղին, կնշանակեր կողմ արտահայտվել դաժան ազգայնական սովետական քաղաքականությանը. Յարոմիր Շտետինա 

Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան ԵԽԽՎ նիստին հայտարարեց, թե ինքը տարիներ շարունակ բացառապես սատարում է Լեռնային Ղարաբաղին և բացատրեց թե ինչու:

«Բոլշևիկյան միությունը արհեստականորեն Ղարաբաղը միացրեց Ադրբեջանին՝ «բաժանիր, որ տիրես սկզբունքով».  չսատարել ՀՀ-ին և Ղարաբաղին՝ կնշանակեր կողմ արտահայտվել դաժան ազգայնական սովետական քաղաքականությանը»,-ասաց նա:

Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին կոչ են անում հրադադարը խախտելու քննության մեխանիզմ ներդնել. նա շեշտեց, որ Հայաստանը համաձայն է քննարկել այս հարցը, և ԵԱՀԿ-ն կոչ է անում նաև նույնն անել Ադրբեջանին: 




Պետք է Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել. ԵԽ պատգամավոր Էլենի Թիոչերս 

Մենք պետք է Բաքվի դեմ սանկցիաներ կիրառենք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հարձակվելու համար. այս մասին իր ելույթում հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թիոչերսը։

«Մենք պետք է աջակցենք ԼՂ ժողովրդին, որը պարզապես պայքարում է իր ազատության համար.  նրանք ուղղակի չեն կարող ստատուս քվոյի անարդար իրավիճակում մնալ։ Մենք պետք է գնանք Լեռնային Ղարաբաղի ճանաչման և Բաքվի դեմ սանկցիաների կիրառման ճանապարհով»,-ասել է նա։ 

 

Լրահոս

Դիտել ավելին