Կարևոր իրադարձություններ

Թալինի գործող քաղաքապետը մեծ հույսեր է կապում նախկին մարզպետի հետ.«Հրապարակ».

13 Ապրիլ, 2016 07:20
Թալինի գործող քաղաքապետը մեծ հույսեր է կապում նախկին մարզպետի հետ.«Հրապարակ».

«Այս կիրակի Թալինում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ երեկ Թալինում բնակիչների հետ հանդիպում է կազմակերպել ավագանին՝ հրավիրելով բոլոր թեկնածուներին, սակայն գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը չի ներկայացել։ ՀՅԴ-ի թեկնածուն՝ անկուսակցական Տիգրան Հարությունյանը, որն Արծվիկ Մինասյանի բաջանաղն է, և «Հայկական վերածնունդից» Գևորգ Գրիգորյանը թալինցիներին են ներկայացրել իրենց ծրագրերը։ Գործող քաղաքապետի հույսը, թերևս, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է, որի համար կենաց-մահու խնդիր է դարձել իր հովանավորյալի հաղթանակն ապահովելու հարցը։ Սահակյանն ակնկալիքներ ունի, որ այդ հաղթանակը նոր ճանապարհ է բացելու իր համար։ Նա մարզում հայտարարել է, թե մի քանի ամսից վերադառնում Է, ՀՀԿ-ում հույս են տվել, որ եթե իրեն արդարացնի այս ընտրություններում, ամեն ինչ լավ կլինի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին