Կարևոր իրադարձություններ

Բրյուսելում երեք մարդու են կալանավորել փարիզյան ահաբեկչության հետաքննության կապակցությամբ

12 Ապրիլ, 2016 19:38
Բրյուսելում երեք մարդու են կալանավորել փարիզյան ահաբեկչության հետաքննության կապակցությամբ

Երեք մարդ է կալանավորել Բրյուսելի հարավում կատարված խուզարկություններից հետո, որոնք բելգիական ոստիկանության կողմից անցկացվել են նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Բելգիայի դատախազությունը:

«Նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների գործով հետաքննության շրջանակներում կալանավորել են երեք մարդու եւ ուղարկել հարցաքննության»,- ասված է դատախազության հայտարարության մեջ:

Նրանց կալանավորման ժամկետի երկարացման մասին որոշում կարող է կայացվել ապրիլի 13-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին