Կարևոր իրադարձություններ

Ողջ հայ ժողովուրդը ցույց է տվել հայրենի հողը պաշտպանելու օրինակելի պատրաստակամություն. ԼՂՀ Նախագահ

12 Ապրիլ, 2016 19:29
Ողջ հայ ժողովուրդը ցույց է տվել հայրենի հողը պաշտպանելու օրինակելի պատրաստակամություն. ԼՂՀ Նախագահ

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Ազգային Ժողովի հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկել է ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նշելով. «Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարներին:

Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ այս օրհասական օրերին ողջ հայ ժողովուրդը ցույց է տվել օրինակելի միասնություն եւ պատրաստակամություն պաշտպանելու հայրենի հողը, մեր անկախությունն ու ազատությունը՝ կարեւորելով այս գործում նաեւ Հայաստանի քաղաքական ուժերի եւ խորհրդարանի դերակատարությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին