Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի հարավում գտել են 400-ամյա նկար

12 Ապրիլ, 2016 17:28
Ֆրանսիայի հարավում գտել են 400-ամյա նկար

Ֆրանսիայի հարավում գտել են 400-ամյա նկար, որը հնարավոր է՝ պատկանում է իտալացի նկարիչ Միքելանջելո Մերիզի դա Կարավաջոյի վրձնին, հայտնում է Associated Press-ը։

 

150 տարի նկարչի ենթադրյալ աշխատանքը գտնվել է Թուլուզ քաղաքի ծայրամասում գտնվող տան ձեղնահարկում։

 

Տերերը հայտնաբերել են ջրից մասամբ վնասված նկարը, երբ բարձրացել են ձեղնահարկ՝ ջրի կաթկթոցը վերացնելու համար։

 

Եթե հաստատվի «Օլոֆերնին գլխատող Յուդիֆը» նկարի իսկությունը, այն կգնահատվի 135 միլիոն դոլար։

 

«Ինձ հարկավոր չեն լրացուցիչ գիտելիքներ և փորձ, ամեն ինչ ցույց է տալիս, որ դա 17-րդ դարի ամենակարևոր գլուխգործոցներից է, որ հայտնաբերվել է վերջին 30 տարվա ընթացքում»,- ասել է ֆրանսիացի փորձագետ Էրիկ Տյուրկենը։

 

Լրահոս

Դիտել ավելին