Կարևոր իրադարձություններ

«Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» արգելոց-թանգարաններում ապրիլի 18-ին մուտքն անվճար կլինի

12 Ապրիլ, 2016 17:14
«Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» արգելոց-թանգարաններում ապրիլի 18-ին մուտքն անվճար կլինի

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  մասնաճյուղ  արգելոցներում և արգելոց-թանգարաններում մուտքն անվճար է` հայտարարված է բաց դռների օր: Նկատի ունենալով, որ ապրիլի 18-ը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ  նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի  պահպանման միջազգային  օր`  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ապրիլի 30-ի «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների, «Մեծամոր»  պատմահնագիտական  արգելոց-թանգարանի  անվճար այցելության օրը տեղափոխվել է ապրիլի 18-ին: Այդ օրը «Գառնի» պատմամշակութային  արգելոց-թանգարանում «Սպորտի ժառանգությունը»  խորագրի  ներքո  հայկական  ավանդական  ժողովրդական  մարզական խաղերի ցուցադրական  ելույթ-մրցախաղեր կանցկացվեն: «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանում էլ կբացվի «Նուռը և խաղողը հայ ճարտարապետության զարդաքանդակներում» ցուցահանդեսը, նախանշված է  նաև  ռազմահայրենասիրական ոգով համերգ- միջոցառում:  Կատարումներով հանդես կգան Տարոն գեղագիտական կենտրոնի «Շիրխանի» պարային համույթը, վաստակավոր արտիստներ Մադլեն Ասրյանը, Արուս Գուլանյանը, այլ համույթներ, երգիչ-կատարողներ:

Հիշեցնենք, որ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն  աշխատում են ժամը 10.00-ից  մինչև  19.00-ը, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ժամը 10.00-ից մինչև 17.30-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին