Կարևոր իրադարձություններ

Իտալական Sky TG24 լրատվական հեռուստաալիքի լրագրողը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղից (տեսանյութ)

12 Ապրիլ, 2016 14:48
Իտալական Sky TG24 լրատվական հեռուստաալիքի լրագրողը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղից (տեսանյութ)

Իտալական Sky TG24 լրատվական հեռուստաալիքի լրագրողը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղից՝ մեկնելով առաջնագիծ։

 

Իտալացի լրագրողը, զինծառայողների ուղեկցությամբ, խորհրդային մեքենայով հասնում է առաջնագիծ։ Նա, ցույց տալով տարածքը, նշում է, որ այդտեղ թեժ մարտեր են տեղի ունեցել ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում:

 

«Այստեղ ադրբեջանական զորքերը փորձել են ճեղքել և թափանցել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածքի խորքերը»,- պատմում է լրագրողը։ 

 

Մեքենայում նրան ուղեկցող զինծառայողներից մեկը բացատրում է, որ ճանապարհը, որով ընթանում են, փորված է մոտակայքում գտնվող ադրբեջանցիների հրթիռներից և հրանոթներից պաշտպանվելու համար։

 

Լրագրողին դիմավորում են դիրքերում և նախազգուշացնում պահպանել անվտանգության կանոնները, քանի որ գտնվում են առաջնագծում, իսկ դիմացը կանգնած են ադրբեջանցի դիպուկահարները։ Զինվորականն այնուհետ ցույց է տալիս լրագրողին, թե որտեղ են կանգնած ադրբեջանցի դիպուկահարները:

 

Լրագրողը նշում է, որ ադրբեջանցիները գտնվում են 150 մետր հեռավորության վրա, և հարկավոր է խոսել ցածր ձայնով, իսկ դիմացը տեսնելու համար հարկավոր է նայել հատուկ դիտման համար պատրաստված անցքի միջով, այն էլ՝ ընդամենը մի քանի վայրկյան, այլապես կարելի է գլխին կրակոց ստանալ։ Նա հետաքրքրվում է նաև, թե ինչի համար են ժանգոտած տարրաները:

 

«Այս խրամատներում տարվող պատերազմը երկար պատմություն ունի»,- ասում է լրագողը և հիշեցնում 1990-ականների պատերազմի մասին։

 

Զինվորականը լրագրողին պատմում է, թե ինչպես են ադրբեջանցիներն օրեր առաջ հարձակվել իրենց դիրքերի վրա և թե իրենք ինչպես են հետ մղել նրանց: «Մենք կրակում ենք միայն մեզ պաշտպանելու համար, երբեք չենք հարձակվում»,- ասում է նա։ 

 

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին