Կարևոր իրադարձություններ

Սանկտ Պետերբուրգի զինվորական հոսպիտալում զինծառայողները բուժքույրերի են սպանել

12 Ապրիլ, 2016 10:42
Սանկտ Պետերբուրգի զինվորական հոսպիտալում զինծառայողները բուժքույրերի են սպանել

Անհայտ անձինք Սանկտ Պետերբուրգի շրջանային զինվորական հոսպիտալում երկու բուժքրոջ են սպանել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

Հանցագործության կատարման մեջ կասկածվում է 3 զինծառայող, որոնք բուժում էին ստանում հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում: Երեք զինծառայողներն էլ սպանությունն իրականացնելուց հետո անհետացել են: Ներկայում նրանց որոնում են զինվորականները՝ ոստիկանության հետ համատեղ:

Տեղի ԶԼՄ-ները պնդում են, որ կասկածյալներից մեկը եղել է ռազմական ակադեմիայի կուրսանտ, մյուսները՝ շարքային զինծառայողներ: Նրանց անունները չեն հրապարակվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին