Կարևոր իրադարձություններ

Կանայք հոգնած ու ծեր են երևում չորեքշաբթի

12 Ապրիլ, 2016 21:27
Կանայք հոգնած ու ծեր են երևում չորեքշաբթի

Մեծ Բրիտանիայի մասնագետները զավեշտալի հետազոտություն են կատարել: Նրանք պարզել են, որ կանայք շատ հոգնած ու ծեր են երևում չորեքշաբթի.ամեն դեպքում այդպես են կարծում իրենք, կանայք: Իսկ պատճառը` բուռն հանգստյան օրերն ու աշխատանքային սթրեսն են:

Ինչպես ցույց տվեց հարցումը, կանանց 12%-ն ամենածանր, սթրեսային օր է համարում չորեքշաբթին: Այդ օրն էներգիան հասնում է նվազագույն նիշի, իսկ աշխատանքային սթրեսը, հակառակը, հասնում է գագաթնակետին: Հարցվածների չորրորդ մասը խոստովանել է, որ նման ճնշում զգում է շաբաթական մի քանի անգամ, իսկ 19%-ը խոստովանել է, որ ուժերի անկում է զգում չորեքշաբթի, ճաշի ժամին, ու այդ լարվածությունը վերացնելու համար սկսում է քաղցրեղենն ու ուտելիքը չարաշահել:

Չորեքշաբթվա համեմատությամբ, ուրբաթ ընկալվում է որպես շաբաթվա ամենաերջանիկ օրը. չէ որ առջևում երկար սպասված հանգստյան օրերն են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին