Կարևոր իրադարձություններ

Մերի Ազոյանի վերջնական խոսքը` իր և Հովոյի ամուսնալուծության վերաբերյալ

25 Հոկտեմբեր, 2015 14:05
Մերի Ազոյանի վերջնական խոսքը` իր և Հովոյի ամուսնալուծության վերաբերյալ

  Life.panorama.am-ը գրում է 


Life.panorama.am-ը արդեն անդրադարձել է վերջին շրջանում բուռն քննարկումների կիզակետում հայտնված Հովհաննես Ազոյանի եւ նրա կնոջ՝ Մերի Ազոյանի, ամուսնալուծության լուրերին, որի վերաբերյալ մեզ հետ զրույցում Հովհաննես Ազոյանը արդեն հանդես է եկել հերքման խոսքով, սակայն դերասանի հերքումը, կարծես, չի հանդարտեցրել այս լուրի թեժ քննարկումները: Սոցցանցերում քննարկվում է, որ Հովոյի կինն է նախաձեռնել ամուսնալության գործընթացը: Life.panorama.am-ը որոշեց մեկնաբանություն ստանալ նաեւ նրա կնոջից՝ Մերի Ազոյանից:

Հումորիստ դերասանի կինը ամուսնու նման արտահայտվեց կարճ, բայց եւ կոնկրետ. «Դրանք սխալ տեղեկություններ են, նման բան չկա, ես եւս մեկ անգամ հերքում եմ այդ լուրերը»,- մեզ հետ զրույցում պատասխանեց Մերի Ազոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին