Կարևոր իրադարձություններ

Շուրջ 1.7 միլիոն սիրիացի վերադարձել է իրենց շրջանները վերականգնումից հետո

11 Ապրիլ, 2016 21:05
Շուրջ 1.7 միլիոն սիրիացի վերադարձել է իրենց շրջանները վերականգնումից հետո

Սիրիայի շուրջ 1.7 միլիոն քաղաքացիներ վերադարձել են իրենց հայրենի շրջանները, հայտարարել է Սիրիայի վարչապետի տեղակալ, տեղական ինքնակառավարման նախարար Ումր Գալավանջին:

«Շուրջ 1.7 միլիոն քաղաքացիներ վերադարձել են իրենց բնակավայրեր ենթակառուցվածքների և կոմունալ ծառայությունների վերականգնումից հետո»,- մեջբերում է SANA գործակալությունը նախարարի խոսքերը:

Գալավանջին նշել է, որ երկրի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում քաղաքացիներին իրենց հարազատ քաղաքներ վերադարձնելու համար, որոնց անվտանգությունն ապահովել է սիրիական բանակի միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին