Կարևոր իրադարձություններ

Երբ են կանայք իրենց երջանիկ զգում

11 Ապրիլ, 2016 18:47
Երբ են կանայք իրենց երջանիկ զգում

Գիտնականները բացահայտել են, որ անքննելի կապ կա ֆինանսական կայունության և երջանկության միջև:

Մասնագետները կարծում են, որ կանայք, ովքեր ստիպված են հաճախ մտածել նյութականի մասին, պակաս երջանիկ են կյանքում: Սեփական ֆինանսական անկախության գիտակցումն ու կայունությունը թույլ են տալիս կյանքից ավելի շատ հաճույք ստանալ, քան մեծ գումարների առկայության դեպքում:

«Եթե Դուք նորմալ գումար եք աշխատում, բայց վախենում եք կորցնել Ձեր աշխատանքը կամ բժշկական ապահովագրությունը, ապա դա հաճույք չի պատճառի»,- ասում է մասնագետներից մեկը:

Գիտնականները հարցում են անցկացրել տարբեր եկամուտների և սոցիալական կարգավիճակի 1 000 կանանց շրջանում: Պարզվել է, որ այն կանայք, ովքեր քիչ են մտածում կենսաթոշակաին կուտակումների, իրենց միջոցների մասին շատ ավելի երջանիկ են: Կարևոր չէ` շքեղ առանձնատուն ունեք, թե համեստ բնակարան, կարևորը վստահությունն է, որ այն Ձեզնից չեն խլի: Սա ագահության նշան չէ, այլ ընդամենը կայունության:

 

Լրահոս

Դիտել ավելին