Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան ու Թուրքիան պայմանավորվել են ռադիոտեղորոշիչ կայանների համատեղ արտադրության շուրջ

11 Ապրիլ, 2016 17:30
Ուկրաինան ու Թուրքիան պայմանավորվել են ռադիոտեղորոշիչ կայանների համատեղ արտադրության շուրջ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնը և թուրքական HAVELSAN ընկերությունը, որը մտնում է թուրքական զինված ուժերի հիմնադրամի մեջ, պայմանավորվել են ռադիոտեղորոշիչ կայանների (ՌՏԿ) համատեղ արտադրության շուրջ։ Այս մասին այսօր հայտնել է կոնցեռնի մամլո ծառայությունը։

Վերջինս հայտնել է, որ ՌՏԿ-ների համատեղ մշակման ու արտադրության մասին ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնի և թուրքական HAVELSAN ընկերության համագործակցության հուշագիրը ստորագրվել է ապրիլի 8-ին։

«Ուկրօբորոնպրոմ»-ն ընդգծել է, որ թուրքական ընկերության հետ համագործակցությունը Ուկրաինային կօգնի խորացնել ՆԱՏՕ-ի երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։

Բացի այդ, «Ուկրօբորոնպրոմը» և HAVELSAN-ը պայմանավորվել են ապագայում ընդլայնել համագործակցությունը նաև ավիացիոն ոլորտում։

 

Լրահոս

Դիտել ավելին