Կարևոր իրադարձություններ

«Մենք Տիգրանին անձամբ չգիտենք, բայց իմացանք իր քաջագործության մասին ու անմիջապես որոշեցինք փոքրիկին Տիգրան կոչել»

11 Ապրիլ, 2016 16:58
«Մենք Տիգրանին անձամբ չգիտենք, բայց իմացանք իր քաջագործության մասին ու անմիջապես որոշեցինք փոքրիկին Տիգրան կոչել»

Գյումրու ծննդատանը ապրիլի 10-ին լույս աշխարհ եկած արու զավակին ծնողները կոչել են Տիգրան՝ ի պատիվ Ջեբրայիլում զոհված քաջ նահատակի: Ծնողները Շիրակի մարզի Քեթի գյուղից են: 2 կգ 900 գրամ ծնված զավակը Խաչատրյանների ընտանիքում երրորդ զավակն է: Փոքրիկի ավագ եղբայրը 8 տարեկան է, ունի նաև իրենից մեծ քույրիկ: 20-ամյա Տիգրանը, ում անունով կոչել են նորածնին, անակնկալի գալով թշնամու հարձակումից՝ մղվել է առաջնագիծ« մտել թշնամու 8 տանկի մեջ «անողոք« անզիջում կռիվ է մղել» իր մի տանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ ու նահատակվել է:

«Այս օրերի ապրումներից որոշել էինք, եթե տղա ծնվեր մեր հերոսներից մեկի անունով կոչեինք, և երբ բժշկուհին մեզ թվարկեց այս օրերին նահատակված տղաների անունները, անմիջապես որոշեցինք նրան կոչել հերոս Տիգրանի անունով»,- «Արմենպրես»-ին պատմեց նորածնի մայրը՝ Արմինե Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ կփորձի գտնել զոհված Տիգրանի ծնողներին, որ իրենք էլ իմանան, որ իրենց որդու անունով անվանակոչված տղա կա:

«Եթե անհրաժեշտությունը լինի ես էլ կգնամ առաջանգիծ՝ իմ ընտանիքին ու իմ զավակներին պաշտպանելու: Թող մեծանա տղաս ու քաջ զինվոր դառնա: Մենք Տիգրանին անձամբ չգիտենք, բայց իմացանք իր քաջագործության մասին ու անմիջապես որոշեցինք փոքրիկին Տիգրան կոչել: Որախ եմ, որ այսօր որդի եմ ունեցել՝ ապագա զինվոր»,-նշեց հայրը՝ Ռոման Խաչատրյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին