Կարևոր իրադարձություններ

Դամասկոսը պատրաստ է բանակցություններ վարել առանց նախապայմանների. Սիրիայի ԱԳՆ

11 Ապրիլ, 2016 16:24
Դամասկոսը պատրաստ է բանակցություններ վարել առանց նախապայմանների. Սիրիայի ԱԳՆ

իրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպմանը հայտարարել է միջսիրիական բանակցություններն առանց որևէ նախապայմանի վարելու երկրի իշխանությունների պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

«Մուալեմը հաստատել է Սիրիայի իշխանությունների դիրքորոշումը ճգնաժամի քաղաքական լուծման և այն բանի վերաբերյալ, որ իրենք հավատարիմ են միջսիրիական երկխոսություն վարելուն առանց որևէ նախապայմանի»,- ասել է Մուալեմը:

Միջսիրիական բանակցությունները վերսկսվել են Ժնևում մարտի 14-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին