Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության լուծման համար անհրաժեշտ է երկխոսություն. Շվեյցարիայի ԱԳՆ

11 Ապրիլ, 2016 14:36
ԼՂ հակամարտության լուծման համար անհրաժեշտ է երկխոսություն. Շվեյցարիայի ԱԳՆ

ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է երկխոսություն՝ ասել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալթերը Մոսկվայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում։

«Շնորհիվ Ռուաստանի ջանքերի՝ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, սակայն, այնուամենայնիվ, տարածաշրջանը մնում է բարդ, և կա հակամարտության սրման վտանգ»,- ասել է Բուրկհալթերը։

Նախարարը կարծում է, որ անհրաժեշտ է երկխոսության ու բանակցությունների գործընթաց՝ այդ հարցի լուծման գալու համար։

Շվեյցարիայի արտգործնախարարի խոսքով՝ այդ գործընթացը դեռևս չի հաստատվել, և դրանով անհրաժեշտ է զբաղվել։

 

Լրահոս

Դիտել ավելին