Կարևոր իրադարձություններ

Մարտական դիրքերում զոհված 22-ամյա պայմանագրային զինծառայողն ամուսնացած էր, ուներ մեկ տղա

11 Ապրիլ, 2016 11:12
Մարտական դիրքերում զոհված 22-ամյա պայմանագրային զինծառայողն ամուսնացած էր, ուներ մեկ տղա

10.04.2016թ.` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Shabat.am-ը տեղեկացավ, որ զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանը ծնվել էր 1993 թվականի դեկտեմբերի 20-ին: 2000-2010թթ.սովորել և ավարտել էր Տափերականի միջնակարգ դպրոցը: 2011-2013թթ ծառայել էր Հայկական Բանակում:

2016թ. անցել էր ծառայության Հայկական Բանակում: Զոհվել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում: Ռոբերտ Աբրահամյանն ամուսնացած էր, ուներ մեկ տղա:

 

Լրահոս

Դիտել ավելին