Կարևոր իրադարձություններ

Քերրին չի պատրաստվում ներողություն խնդրել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման համար

11 Ապրիլ, 2016 00:55
Քերրին չի պատրաստվում ներողություն խնդրել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման համար

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, ով, ինչպես ակնկալվում է, ապրիլի մեկին առաջին անգամ կայցելի Ճապոնիայի Հիրոսիմա կղզու Խաղաղության թանգարան և հիշատակի այգի, ներողություն չի խնդրի ԱՄՆ-ի կողմից Հիրոսիման ատոմային ռմբակոծության ենթարկելու համար: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը` հղում անելով աղբյուրին:

Ըստ ամերիկյան պատվիրակության պաշտոնյաներից մեկի, Հիրոսիմայում կայանալիք Մեծ յոթնյակի արտգորրծնախարարների հանդիպմանը պետքարտուղարը մտադիր է ծաղիկներ դնել` ի հիշատակ Հիրոսիմայի զոհերի և օգտագործել այդ հնարավորությունը արտահայտելու համար ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայացքները զանգվածային ոչնչացման զնեքի տարածման կանխարգելման հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին