Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի գնդակոծությունից վիրավորված երեխաները կազդուրվում են

11 Ապրիլ, 2016 00:40
Հակառակորդի գնդակոծությունից վիրավորված երեխաները կազդուրվում են

Արցախի Մարտունի քաղաքում հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված երեխաներն աստիճանաբար կազդուրվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանակերտի  «Արևիկ»  մանկական  բուժմիավորման  գործադիր  տնօրեն Մեսրոպ Մարգարյանն ընդգծեց, որ երեխաներն  ապրիլի 11-ին վերակենդանացման  բաժանմունքից կտեղափոխվեն վիրաբուժական բաժանմունք:  «Երեխաների վիճակն  արդեն կայուն է:  Մենքայսօր փոխել ենք Գևորգի վիրակապերը, Վարդանի վիրակապերը երեկ էինք փոխել: Վաղը երեխաները  կտեղափոխվեն  վիրաբուժական  բաժանմունք»,- նշեց Մարգարյանը:

Նա հավելեց, որ առաջիկա օրերի ընթացքում արդեն երեխաներին կնստեցնեն, որոշ ժամանակ անց նրանք կսկսեն քայլել ու կպատրաստվեն հիվանդանոցից դուրս գրվելուն:

 

Լրահոս

Դիտել ավելին