Կարևոր իրադարձություններ

Գիտեք, այս օրերին ինձ համար այնքան կարեւոր գործերով եմ զբաղված, որ ոչ ժամանակ ունեմ հետեւելու չարակամ մարդկանց կարծքիներին

10 Ապրիլ, 2016 22:47
Գիտեք, այս օրերին ինձ համար այնքան կարեւոր գործերով եմ զբաղված, որ ոչ ժամանակ ունեմ հետեւելու չարակամ մարդկանց կարծքիներին

Դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը, ով գրեթե միշտ հասարակական խնդիրներում իր աջակցությունն է ցուցաբերել, այս օրերին եւս զբաղված է զինվորների համար անհրաժեշտ իրերի եւ սննդամթերքի հավաքագրմամբ:

Թեպետ, շատերի մոտ տպավորություն է, թե Հայկ Մարությանը Արցախում տիրող լարված իրավիճակին ոչ մի կերպ չի արձագանքել, քանի որ միայն երկու օր առաջ իր ֆեյսբուքյան էջում թեմային առնչվող գրառմամբ հանդես եկավ, բայց նրա խոսքերով, առաջին իսկ օրերից զբաղված է իր համար կարեւոր աշխատանքներով եւ իրեն չեն հետաքրքրում մարդկանց չարամիտ մեկնաբանությունները.

«Գիտեք, այս օրերին ինձ համար այնքան կարեւոր գործերով եմ զբաղված, որ ոչ ժամանակ ունեմ հետեւելու չարակամ մարդկանց կարծքիներին, ոչ էլ հետաքրքրված եմ: Պարզապես խորհուրդ կտամ բոլորին մեր երկրի համար այս ծանր օրերին չարախոսելու փոխարեն միանալ մեզ ու ինչ-որ կերպ օգտակար լինել նրանց, ովքեր իրենց կյանքի գնով են պահպանում մեր անդորրը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Մարությանը:

Շարունակությունն այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին