Կարևոր իրադարձություններ

Սկսվել է Ազատ գետի ու շրջակա կանաչ բնության ոչնչացման աշխատանքը (տեսանյութ)

10 Ապրիլ, 2016 18:44
Սկսվել է Ազատ գետի ու շրջակա կանաչ բնության ոչնչացման աշխատանքը (տեսանյութ)

Արդեն մի քանի օր է ինչ սկսվել են Ազատ գետի և շրջակա կանաչ բնության ոչնչացման աշխատանքները: Չնայած այն հանգամանքին, որ Համաշխարհային բանկը դեռ չի հաստատել ծրագիրը, շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: Ձեռնարկված ապօրինի, հակաբնապահպանական գործողությունների կանխմանն ուղղված ոչ մի գործողություն տեղի չի ունենում պատկան մարմինների կողմից՝ հանձինս Բնապահպանության նախարարության: Դեռևս մի քնի ամիս առաջ էին գառնեցիները հիմնավորել իրենց առարկությունները կապված Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի հետ: Համաձայն փաստացի պնդման, չափումների արդյունքում գետում առկա բնապահպանական թողքը բավարարելու պարագայում հնարավոր չի լինի Ազատ գետից ջուր տանել: Քաղցրաշենի ծրագիրը իրականացվնելու համար անհրաժեշտ է 900 լ/վրկ ջուր, ինչի իրականացման դեպքում չի պահպանվի գետի բնապահպանական թողքը, որը 850 լ/վրկ. է: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին