Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է պատմում է Թալիշում գազանաբար սպանված Խալափյանների որդին

10 Ապրիլ, 2016 17:56
Ի՞նչ է պատմում է Թալիշում գազանաբար սպանված Խալափյանների որդին

Թալիշում ադրբեջանցիների վայրագությունները դուրս էին մարդկային բոլոր չափանիշներից:

Past.am-ի լրագրողը հանդիպել է գազանաբար սպանված Վալերա և Ռազմելլա Խալափյանների որդի և Մարուսյա Խալափյանի թոռ Գագիկ Խալափյանի հետ:

Վեց երեխաների հայր Գագիկ Խալափյանը նշեց, որ դեպքի պահին տանը չի եղել: Ըստ մեր զրուցակցի՝ ինքը չկարողացավ տարհանել ծնողներին և տատիկին: «Դեպի մեր տուն երկու ճանապարհ կար, այդ ճանապարհների վրա թշնամին խփում էր: Ասեցի՝ մի քիչ հանդարտվի, լույսը բացվի, նոր բարձրանամ: Բայց այն աստիճանի էին խփում, որ չհամբերեցի, գնացի, որ տեսնեմ: Մինչև տուն հասնելը մնացել էր մոտ մի կիլոմետր, մեկ էլ զգացի, որ կրակում են: Չպատկերացրեցի, որ կարող է թուրքերը լինեն: Ըստ իս՝ նման բան անհնար էր: Որ տեսա դեպի ինձ են գալիս կրակոցները, պառկեցի կողքի վրա, ասեցի՝ մարդ ես, կարող է դիպչի: Հետո արդեն իջա, շարժվեցի դեպի մեր տուն: Մեր տունն ամենավերջին տունն էր: Գնացի մեր բակ, թուրքերեն խոսակցություն լսեցի: Մտա տուն, տանը մայրս, հայրս և տատիկս էին, մայրս դուրս եկավ իմ դիմաց: Ասեցի՝ մամ, աչքիս թուրքերը մտել են մեր գյուղ: Ես օրինական զենք ունեի, մտա երեխաների սենյակ, որ հանեմ: Վախ կար, քանի որ կրակում էին, ես էլ թուրքերեն խոսակցություն էի լսել: Գյուղի վրա էլ հա՛մ տանկ էր աշխատում, հա՛մ հրետանի: Մտածեցի՝ հեսա տունը կփրթեն: Այդ խառը վիճակում չէի կարողանում ավտոմատս գտնել, բայց գիտեի է, թե որտեղ է:Մայրս մտավ և ասաց, որ խոսակցություններ է լսում: Հայրս էլ հաշմանդամ էր, ասացի՝ մամ, մինչև դու հագցնես պապայի շորերը, գնամ ու մեր տղերքից օգնություն խնդրեմ: Դուրս եմ գալիս տնից, նստում եմ մեքենաս, աշխատացնում եմ, բայց սպասում եմ, որ հեսա կկրակեն կամ էլ կբռնեն: Պատրաստ սպասում էի, բայց նրանք ոչինչ չէին անում: Սպասում էին, որ ես գնամ: Հակառակորդը կապով սպասում էր հրամանների: Ինձ թվաց, թե նրանք շատ հանգիստ են: Ես լսում էի, որ իրենք ինչ-որ բառեր էին ասում, ինձ հայտնել էին, որ դա թարգմանաբար նշանակում է արի կամ գալիս ա: Իջա գյուղ, գյուղապետին ասեցի, որ թուրքերը մտել են, հետո զանգեցի ընկերոջս՝ առաջին գումարտակի թիկունքի պետին, որին շտապ հորդորեցի մարդ ուղարկել, քանի որ թուրքերը մոտեցել են: Ինքն ուղարկեց:

Շարունակությունը ՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին