Կարևոր իրադարձություններ

Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են

10 Ապրիլ, 2016 14:06
Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են

Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են, քանի որ երեկ հարազատներին է վերադարձվել զինծառայողի գլուխը:

«Դիակը բերեցին՝ չէինք իմանում, որ անգլուխ ա: Հետո իմացանք: Շատ ցավալի էր․․․ բայց երեկ էլ գլուխը բերինք, տարանք, դիակը հանեցինք, էլի դրինք տեղը», - «Ազատության» հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը՝ Քյալաշ Սլոյանը: - «Ինքն իրա աֆիցերի, իրա ընկերոջ հետ՝ 3-4 հոգի են էլե, չեն թողել, որ առաջ գան, մինչև իրանց պատրոնները պրծելա, նոր իրանց խփել են: Կամանդիրն իրան ասել ա՝ փախի, ասել ա՝ չէ, ես քեզի չեմ թողի մենակ: Հրամանատարը վիրավոր ա եղել», - պատմեց հայրը:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ զոհված զինվորի գլուխը Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձվել է հարազատներին:

Աղբյուր` www.azatutyun.am

 

Լրահոս

Դիտել ավելին