Կարևոր իրադարձություններ

Համանախագահները Կարմիր Խաչին խնդրել են ուսումնասիրել խաղաղ բնակիչների սպանության և մարմիների խեղման դեպքերը (լուսանկարներ, տեսանյութ)

09 Ապրիլ, 2016 20:17
Համանախագահները Կարմիր Խաչին խնդրել են ուսումնասիրել խաղաղ բնակիչների  սպանության և մարմիների խեղման դեպքերը (լուսանկարներ, տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններով: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 Ռուսաստանի համանախագահ ներկայացուցիչ Իգոր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը  վերջին օրերին եղել են  տարածաշրջանում: Բաքվում հանդիպումներից հետո նրանք այցեցել են Ստեփանակերտ, հանդիպել Արցախի իշխանությունների հետ, ապա եկել Երևան: 

Շարունակությունը՝ Shabat.am-ի տեսանյութում: 

 

Լրահոս

Դիտել ավելին