Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության կողմերը պատրաստ են բանակցությունների. Պոպով

09 Ապրիլ, 2016 19:52
ԼՂ հակամարտության կողմերը պատրաստ են բանակցությունների. Պոպով

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են բանակցությունների՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են հակամարտության կարգավորման հարցով բանակցություններին կամ, ծայրահեղ դեպքում, նրանք ցուցադրում են հրադադարը պահպանելու պատրաստակամություն, որը ձեռք է բերվել երեքշաբթի օրը՝ Մոսկվայում»,- ասել է Պոպովը լրագրողներին:

Նրա խոսքով՝ խաղաղությունը պահպանելու համար անհրաժեշտ է կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ: «Հիմնական խնդիրն է օգնել կողմերին՝ կայունացնելու իրավիճակը և ձեռնարկելու միջոցներ, որպեսզի ռազմական գործողությունները չկրկնվեն»,- ընդգծել է Պոպովը:

Նա հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն Ղարաբաղյան հակամարտության քննարկումը, մեկ շաբաթ անց տեղի կունենա նրանց հանդիպումը, ապա նրանք կրկին կայցելեն տարածաշրջան:

 

Լրահոս

Դիտել ավելին