Կարևոր իրադարձություններ

Անհավանական փաստեր աշխարհի տաքսիների մասին (լուսանկարներ)

25 Հոկտեմբեր, 2015 10:25
Անհավանական փաստեր աշխարհի տաքսիների մասին (լուսանկարներ)

Գործնականում առաջինը, որ մենք տեսնում ենք այլ երկիր մեկնելով, տաքսու վարորդներն են, որոնք մեզ խոստանում են արագ հասցնել ուր պետք է:

Ակտիվ զբոսաշրջիկները, հավանաբար, նկատել են, որ տարբեր երկրներոմ դրանք տարբեր են լինում:

Իսկ թե ինչով՝ կիմանանք ստորև.

1. Չինաստան

taxivsegomira-1

Չինաստանում մինչ մեքենա պատվիրելը պետք է ճշտել գինը: Նույն ուղղությամբ գները տարբեր տաքսի-ծառայություններում կարող են տարբերվել երկու կամ երեք անգամ: Վճարումը կատարվում է խիստ գնացուցակով: Իշխանությունները տաքսու վարորդներին հետևողականորեն խորհուրդ են տալիս աշխատանքից առաջ լոգանք ընդունել և արգելում են ծխել ու թքել մեքենաներում:

2. Հարավային Կորեա

taxivsegomira-2

Այնտեղ հնարավոր է երթևեկել աշխարհի ամենաէժան տաքսիներից մեկով: Գինը հաշվվում է ըստ տաքսու վարձակալության ժամանակի: Բայց եթե խցանում լինի (ինչը Կորեայում շատ հազվադեպ է պատահում), հաշվիչը կշարունակի աշխատել: Չնայած ցածր գնին՝ կորեական տաքսիներն աչքի են ընկնում հարմարավետությամբ. դրանք առաջին դասի են:

3. Ճապոնիա

taxivsegomira-3

Ճապոնիայում տաքսին իր կանոններն ունի. եթե մեքենայի վրա կանաչ լույս է վառվում, այն զբաղված է, կարմիր՝ ազատ է: Մեքենան տեղափոխում է ոչ ավելի, քան 3 մարդու: Գինը բարձր է. հաշվիչը մեկնարկում է 710 իենից, իսկ խցանման դեպքում կամ գիշերը գինը 30%-ով բարձրանում է: Յուրաքանչյուր ավտոմեքենայում կա սառնարան՝ մինի բարով, և հովացուցիչ:

4. ԱՄՆ

taxivsegomira-4

Ամերիկյան տաքսիները, որպես կանոն, դեղին են, դրանց մեծ մասը Ford մակնիշի է: Մի փորձեք նստել վարորդի կողքին. ուղևորները նստում են միայն հետևի նստարանին: Վարորդի գոտին առանձնացված է հատուկ թափանցիկ ապակիով:

5. Իսրայել

taxivsegomira-5

Իսրայելի տաքսիները սպիտակ են: Նրանք աշխատում են նաև բոլոր տոներին, երբ ամբողջ երկիրը հանգստանում է: Առանձին վճարվում է հեռախոսով մեքենա պատվիրելը, տոնական օրերին և գիշերը երթևեկելու համար: Կարելի է վճարել երկու եղանակով՝ ըստ հաշվիչի կամ վարորդի հետ պայմանավորվածության:

6. Գերմանիա

taxivsegomira-6

Գերմանիայում բոլոր տաքսիները դիզելային Mercedes E-class-ի են: Գերմանիայում Mercedes-ը համարվում է ամենահուսալի և էժան տրանսպորտային միջոցներից մեկը:

7. Հունաստան

taxivsegomira-7

Հունաստանում տաքսու ավանդական տեսակն էշն է: Բանն այն է, որ կղզում երթևեկում են հիմնականում ներքևից վերև՝ աստիճան-բաժանարարով, իսկ այդպիսի ճանապարհն ավտոմեքենան չի կարող անցնել:

8. Անգլիա

taxivsegomira-8

Անգլիական ավանդական տաքսիները հիմնականում մինիկեբեր են՝ գովազդային նկարներով: Բայց կանոնները նույնն են. վարորդն ուղևորներից բաժանված է ապակու միջոցով, իսկ ուղեբեռը տեղավորվում է դիմային մասում՝ վարորդի կողքին: Ավանդական կեբում գումարը գանձվում է ըստ հաշվիչի ցուցմունքի և շատ թանկ է: Մինիկեբի դեպքում գնի հարցում կարելի է պայմանավորվել վարորդի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին