Կարևոր իրադարձություններ

Քուվեյթի Սբ․ Վարդանանց եկեղեցում երեկ մատուցվել է պատարագ` նահատակված մեր պաշտպանների հիշատակին

09 Ապրիլ, 2016 16:29
Քուվեյթի Սբ․ Վարդանանց եկեղեցում երեկ մատուցվել է  պատարագ`  նահատակված մեր պաշտպանների հիշատակին

 

Քուվեյթի Սբ․ Վարդանանց եկեղեցում երեկ մատուցվել է  պատարագ` արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին բախումներում նահատակված մեր պաշտպանների հիշատակին. հայտնում է Քուվեյթում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Պատարագից հետո ներկայացվեցին քուվեյթահայ կառույցների կողմից կազմակերպված դրամական հանգանակության արշավի արդյունքները՝ 25 000 ԱՄՆ դոլար, որը կփոխանցվի ԼՂՀ-ում բացված պաշտոնական հաշվեհամարին»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին