Կարևոր իրադարձություններ

Շատ ցավում եմ, որ թշնամու տականքի հետ զուգահեռ պետք է հիշատակեմ մեր ազգի տականքին ևս. Գարի Պապոյան

09 Ապրիլ, 2016 14:54
Հեղինակ՝ Գարիկ Պապոյան
Շատ ցավում եմ, որ թշնամու տականքի հետ զուգահեռ պետք է հիշատակեմ մեր ազգի տականքին ևս. Գարի Պապոյան

Դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատ ցավում եմ, որ թշնամու տականքի հետ զուգահեռ պետք է հիշատակեմ մեր ազգի տականքին ևս, ով չունի սրբություն, խի՛ղճ այլ ունի միայն առի՛թ։ Առիթ, որի ժամանակ կարելի է ուտել սեփական ժողովրդի վերջին կոպեկը…. խնդրում եմ սիրելի հայրենակիցներ մի՛ հավատացեք, երբ ձեզ զանգահարում են իմ կամ Վիտամին ակումբի մյուս տղաների անունից և փող են խնդրում զինվորների համար. Մի՛ հավատացեք!!!!!!
Ու եթե արդեն տվել եք և ունեք ֆիքսված դրանց հեռախոսահամարը, ապա տվեք մեզ՝ էդ ոչնչություններին գտնենք ու վզից բռնած տանենք թող էդ ամբողջ գումարը, մի բան էլ ավել, իրանց ձեռքերով հանձնեն զինվորներին!!»

 

Լրահոս

Դիտել ավելին