Կարևոր իրադարձություններ

Հակառակորդն անկանոն կրակ է բացել Տավուշի մարզի ուղղությամբ

09 Ապրիլ, 2016 11:34
Հակառակորդն անկանոն կրակ է բացել Տավուշի մարզի ուղղությամբ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

 

Նախորդ օրերի համեմատությամբ խախտումների պարբերականությունը նվազել է և ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը կրել են անկանոն բնույթ:

 

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին