Կարևոր իրադարձություններ

Խաղաղ ցույցի մասնակիցները փակել են փողոցը և մեջտեղում նստացույց կազմակերպել` արգելափակելով երթևեկությունը

09 Ապրիլ, 2016 10:19
Խաղաղ ցույցի մասնակիցները փակել են փողոցը և մեջտեղում նստացույց կազմակերպել` արգելափակելով երթևեկությունը

Միացյալ Նահանգների հայ համայնքի ավելի քան 3.500 ներկայացուցիչներ ուրբաթ օրը հավաքվել են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության շենքի առաջ` բողոքելով Արցախի հանդեպ Բաքվի բարբարոսական հարձակումների դեմ, որոնց ընթացքում խաղաղ բնակիչներն ու երեխաները նույնպես գտնվել են նրանց ագրեսիայի թիրախում, հայտնում է asbarez.com-ը։

 

Խաղաղ ցույցի մասնակիցները փակել են փողոցը և մեջտեղում նստացույց կազմակերպել` արգելափակելով երթևեկությունը։

 

Վանկարկելով «Ո՛չ մի թիզ»` ակտիվիստները հստակ «մեսիջ» են հղել Ադրբեջանի իշխանություններին` հասկացնելով, որ ո՛չ ագրեսիան և ո՛չ գնդակոծությունը չեն ստիպի հայերին որևէ տարածք զիջել Արցախում։

 

Նստացույցի անվտանգությունն ապահովել է Լոս Անջելեսի ոստիկանությունը, ում ցույցի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել նրանց ծառայության համար, ինչպես նաև դեսպանության շենքի հարակից համայնքներին` իրենց բողոքին ըմբռնումով մոտենալու համար։

 

Ցուցարարները հանգիստ ազատել են փողոցը և շարժվել հյուպատոսության շենքի մուտքի մոտ, որտեղ միասին կատարել են ՀՀ օրհներգը և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Արցախին։

 

Լրահոս

Դիտել ավելին