Կարևոր իրադարձություններ

Օրական քանի սելֆի է ներբեռնվում համացանց. հետազոտություն

25 Հոկտեմբեր, 2015 18:33
Օրական քանի սելֆի է ներբեռնվում համացանց. հետազոտություն

Բրիտանական Ofcom-ի վերջին հետազոտություններով՝ ամեն օր ողջ աշխարհում համացանց է ներբեռնվում մոտ 1 մլն սելֆի։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Սելֆիների 1/3-ը համացանց են ներբեռնում 18-24 տարեկանները։ Սովորաբար սելֆի անողների միջին տարիքը 23.7 տարեկան է՝ հայտնում է news.еizvestia.com-ը։

Հարցվածների 36 տոկոսը խոստովանել է, որ մի քանի անգամ լրամշակում են սելֆին՝ մինչ հրապարակելը։ Տղամարդիկ դա անում են կանանցից կրկնակի հաճախ։

Հետաքրքիր փաստ է այն, որ զբոսաշրջիկներն ամենից հաճախ սելֆի են անում Լոնդոնում։ Նրան հաջորդում են Նյու Յորքը, Փարիզը, Ամստերդամը և Բարսելոնը։

100 հազար բնակչի հաշվով ներբեռնված սելֆիների թվով առաջին տեղում Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան է՝ 258 սելֆի։ Նրան հաջորդում են Մանհեթենը, Մայամին։

 

Լրահոս

Դիտել ավելին