Կարևոր իրադարձություններ

Թուրքական գյուղի ամուրիները բողոքի ակցիա են անցկացրել տեղի կանանց դեմ

08 Ապրիլ, 2016 18:35
Թուրքական գյուղի ամուրիները բողոքի ակցիա են անցկացրել տեղի կանանց դեմ

CNN Turk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավում գտնվող Ուզումլու գյուղի տղամարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ տեղի կանանց։ Թուրքերը վրդովված են, որ կանայք իրենց չեն ընկալում որպես պոտենցիալ փեսացու։

Տեղի աղջիկները չեն ցանկանում ամուսնանալ գյուղի տղամարդկանց հետ, նրանք երազում են տեղափոխվել քաղաք։ Ցուցարարներից մեկն իր պաստառով դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ խոստանալով ամուսնության դեպքում ունենալ հինգ երեխա։

Ավելի վաղ Էրդողանը Թուրքիայի բնակիչներին կոչ է արել ունենալ առնվազն 3 երեխա։ Ուզումլուի գյուղապետը հայտնել է, որ գյուղում բնակվող 233 անձանցից 25-ը միայնակ տղամարդիկ են, որոնց տարիքը կազմում է 25-45 տարեկան։ Ուզումլուում վերջին ամուսնությունը գրանցվել է 9 տարի առաջ։

 

Լրահոս

Դիտել ավելին