Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ Ստեփանակերտում ադրբեջանական անօդաչու թռչող սարք է նկատվել։

08 Ապրիլ, 2016 14:58
ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ Ստեփանակերտում ադրբեջանական անօդաչու թռչող սարք է նկատվել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ Ստեփանակերտում ադրբեջանական անօդաչու թռչող սարք է նկատվել։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Վերջինս ադրբեջանական քայլը որակել է որպես տեռորիզմի և իդեոտիզմի կոմբինացիա։ Ավելի ուշ Դավիթ Բաբայանը միկրոբլոգում տեղեկացրել է նաև, որ անօդաչու սարքը, որ թռել է Ստեփանակերտի երկնքում հենց Մինսկի խմբի և ԼՂ նախագահ Բակո Սահակյանի բանակցությունների ժամանակ, ոչնչացվել է։

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների դեսպանները (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) երեկ Արցախում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և այսօր մեկնել Երևան։

 

Լրահոս

Դիտել ավելին