Կարևոր իրադարձություններ

Կարծում եմ Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է

08 Ապրիլ, 2016 13:33
Կարծում եմ Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է

Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է համարում, որը փոխելու կարիք չկա: Այս մասին գերմանական Deutche Welle-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է, և չի կարելի ասել, որ այս բոլոր տարիների ընթացքում որևէ արդյունք ձեռք չի բերվել: Ձևաչափի փոփոխությունը ոչինչ չի տա, առավել ևս, որ Մինսկի խմբում ներկայացված են երկրներ ու մասնավորապես համանախագահող երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ), որոնք ունեն բավարար միջոցներ ու հնարավորություններ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման վրա ազդելու համար: Ձևաչափի փոփոխության հարցում պնդում է Ադրբեջանը»,- նշել է ՀՀ Նախագահը:

Անդրադառնալով հիմնախնդրի կարգավորման հարցում Գերմանիայի հնարավոր դերակատարությանը` Սերժ Սարգսյանն ասել է. «Գերմանիան այժմ նախագահում է ԵԱՀԿ-ում: Այս կազմակերպությունն ունի լայն գործիքակազմ, և ես համոզված եմ, որ այն կարող է դրանցից օգտվել շատ արդյունավետ: Բացի այդ, Գերմանիան նաև Մինսկի խմբի անդամ է»:

 

Լրահոս

Դիտել ավելին