Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը. կան զոհեր և վիրավորներ. ԼՂ ՊԲ

08 Ապրիլ, 2016 09:30
Ադրբեջանը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը. կան զոհեր և վիրավորներ. ԼՂ ՊԲ

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի ընթացքում կիրառել է ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ (2000-ից ավելի կրակոց), այնպես էլ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետեւանքով զոհվել է շարքային պայմանագրային, 33-ամյա Հրաչ Սամվելի Մուրադյանը: Կան վիրավորներ:

Առաջնագծի մեկ այլ՝ հյուսիսարեւելյան հատվածում, դեռեւս լրիվությամբ չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա շարքային զինծառայող Գեւորգ Աշոտի Մղդեսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին