Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Կապանում

08 Ապրիլ, 2016 00:53
Հրդեհ Կապանում

Ապրիլի 7-ին, ժամը 20.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Ս.-ին պատկանող բնակարանի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.26-ին, մարվել՝ 21.38-ին: Ամբողջությամբ այրվել է խոհանոցը (12 քմ)՝ գույքով, իսկ հյուրասենյակում ջերմահարվել է հեռուստացույցը և համակարգիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին