Կարևոր իրադարձություններ

Պանաման հատուկ հանձնաժողով է ստեղծում օֆշորային սկանդալի առնչությամբ

07 Ապրիլ, 2016 23:45
Պանաման հատուկ հանձնաժողով է ստեղծում օֆշորային սկանդալի առնչությամբ

Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան հինգշաբթի օրը հայտարարել է «պանամական թղթերի» հետ կապված սկանդալից հետո երկրի ֆինանսական քաղաքականությունն ուսումնասիրելու համար հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը: 

«Պանամայի կառավարությունն ԱԳՆ-ի միջոցով կստեղծի անկախ հանձնաժողով՝ ազգային և միջազգային փորձագետների մասնակցությամբ, որը կգնահատի մեր գործող ֆինանսական պրակտիկաները և կառաջարկի միջոցների կիրառում, որոնցով մենք կկիսվենք այլ երկրների հետ»,- Վարելանի խոսքը ցիտում է «El Financiero» պորտալը:

Պանամայի ֆինանսների նախարար Դուսիդիո դե լա Գուարդիան իր հերթին հայտնել է, որ այժմ, իշխանությունները գնահատում են, թե ով կարող էր ընդգրկվել նման փորձագիտական հանձնաժողովում, և խոստովանել է, որ սկանդալը լուրջ վտանգ է հասցրել երկրի հեղինակությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին