Կարևոր իրադարձություններ

Բելգիան Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչության երրորդ մասնակցի հետախուզում է հայտարարել

07 Ապրիլ, 2016 19:33
Բելգիան Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչության երրորդ մասնակցի հետախուզում է հայտարարել

Բելգիայի իրավապահ մարմիններն ապրիլի 7-ին Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչական գործողության երրորդ մասնակցի հետախուզում են հայտարարել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

Բելգիայի համերկրային դատախազությունը հայտարարել է, որ իրեն հաջողվել է վերականգնել ահաբեկչության երրորդ մասնակցի հավանական երթուղին, որով նա անցել է այն բանից հետո, երբ լքել է հանցագործության վայրը:

Բելգիայի մայրաքաղաքում մի շարք ահաբեկչական գործողություններ են կատարվել մարտի 22-ի առավոտյան: Մահապարտ ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել Բրյուսելի օդանավակայանի թռիչքասրահում: Եվս մեկ ահաբեկչական գործողություն տեղի Է ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում: Օդանավակայանում ահաբեկչությունն իրականացրած խմբի երրորդ մասնակիցը թռիչքասրահը լքել է նախքան պայթյունները: Նա հայտնվել է տեսադիտարկման խցիկների կադրերում:

Նախնական տեղեկատության համաձայն՝ երեք պայթյունների հետեւանքով զոհվել է 32 մարդ, եւս 300 հոգի վերքեր են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին