Կարևոր իրադարձություններ

Էրդողանը սպառնացել է խզել ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը

07 Ապրիլ, 2016 17:23
Էրդողանը սպառնացել է խզել ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է, որ նա չի կատարում Անկարայի հետ միգրացիոն համաձայնագրով իր խոստումները և սպառնացել է, որ Թուրքիան նույնպես չի կատարի դրանք: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:

«Մեր բյուջեի հաշվին պահվում է գրեթե 3 միլիոն մարդ (սիրիացի փախստականները)։ Իսկ Եվրոպայի խոստումներից դեռ ոչինչ չկա: Եթե ԵՄ-ն չկատարի իր խոստումները, ապա Թուրքիան նույնպես հավատարիմ չի մնա համաձայնագրին: Երկրները, որոնք մեզանից առաջ են տնտեսական պլանում, չեն ցուցաբերել նման մարդկային վերաբերմունք»,- ասել է նա։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև ձեռք բերված միգրացիոն համաձայնագրով ԵՄ-ն պետք է Թուրքիային տրամադրի 6 միլիարդ եվրո՝ սիրիացի փախստականներին ընդունելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին