Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղում իրավիճակը դեռևս հեռու է կայուն լինելուց. Պեսկով

07 Ապրիլ, 2016 15:05
Ղարաբաղում իրավիճակը դեռևս հեռու է կայուն լինելուց. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հեռու է կայուն լինելուց, Մոսկվան չի ծրագրում դադարեցնել աշխատանքը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Անշուշտ, իրավիճակը դեռևս հեռու է կայուն լինելուց, այդ իսկ պատճառով պարզապես անհնար է ձեռք բերվածի վրա կանգ առնելը, և ոչ ոք չի պատրաստվում դա անել»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նրա խոսքով՝ Մոսկվան հակամարտության սրման ամենասկզբից գործադրել և գործադրում է զգալի ջանքեր՝ դրա կարգավորման համար պայմանների ստեղծման նպատակով։

«Ռուսաստանը, պահպանելով բարի գործընկերային հարաբերություններ և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, կիրառում է այդ բարի հարաբերությունները պայմանների ստեղծման համար՝ աշխատելով ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում»,- նշել է նախագահի մամլո քարտուղարը։

Նա ընդգծել է, որ իրականացվել է խոշոր օպերատիվ աշխատանք ամենատարբեր մակարդակներում՝ կրակի դադարեցման համար։ «Մոսկվան կշարունակի իր հետևողական գիծը»,- հավելել է Պեսկովը։

Նա նաև խոստովանել է, որ ԼՂ խնդրի կարգավորման առումով տեղի ունեցած էսկալացիան ընդհանուր առմամբ հանգեցրել է էական հետընթացի։

 

Լրահոս

Դիտել ավելին