Կարևոր իրադարձություններ

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեն գնդակոծել նախիջևանյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ դիրքերը

07 Ապրիլ, 2016 09:50
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեն գնդակոծել նախիջևանյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ դիրքերը

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով սեփական պաշտպանական գերատեսչությանը, տեղեկատվություն են տարածել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից նախիջևանյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ դիրքերի գնդակոծման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և բացահայտ ապատեղեկատվություն է:

 

Լրահոս

Դիտել ավելին